ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Կոչ Հայ Դպրոցը Հեռու Պահել Հակազգային Հոսանքների և Գաղափարների Ազդեցությունից

Կոչ Հայ Դպրոցը Հեռու Պահել Հակազգային Հոսանքների և Գաղափարների Ազդեցությունից
26.02.2024 | 22:01

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժականի պահանջի ակցիաները շարունակվում են

Շաբաթավերջին աւարտած, Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցիի Մայր Աթոռի Գերագույն Հոգեվոր Խորհրդի մասնակից ժողովականները մտահոգություն արտահայտեցին, որ հանրակրթության ոլորտում իշխանությունների որդեգրած քաղաքականության արդյունքում հարվածի տակ են հայտնվել հայագիտական առարկաները, մասնավորաբար կոպտագույն սխալներով, բացթողումներով և կամայական մոտեցումներով աղճատվել և ձեւախեղվել է Հայոց պատմության բովանդակությունը։ Վերահաստատելով իր դիրքորոշումը ԳՀԽ եզրահանգեց, որ օրինական բոլոր ճանապարհներով պետք է հանրակրթությունը զերծ պահել ինչպես հակագիտական, այնպես էլ հակազգային հոսանքների և գաղափարների ազդեցությունից։

«Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժումը շարունակում է իր անզիջող և հետեվողական ակցիաները, մինչև Ժաննա Անդրեասյանի հեռացումը իր զբաղեցուցած պաշտոնեն:

Արդարեւ, սոյն թվականի, փետրվարի 28-ի ժամը 15:00-ին «Հայ Դպրոցը Հեռու Պահել Հակազգային Հոսանքների և Գաղափարների Ազդեցությունից» նշանաբանով հերթական ակցիան կկայանա ԿԳՄՍ նախարարության շենքին դիմաց (Վազգեն Սարգսյան փողոց 3, կառավարության տուն 2):

Հերթական անգամ կոչ ենք անում հայ ծնողներին, աշակերտներին, ուսուցիչներին, ակադեմականներին, հասարակական գործիչներին, պրոֆեսիոնալ խմբավորումներին և համայնքներին, մեր ապագա սերունդներին արժեհամակարգը եւ ինքնությունը վտանգված համարող հայրենասեր մարդկանց եւ մեր ժողովուրդին ազգային անվտանգության խնդիրների լուծմամբ հետաքրքրված անձանց նշված ժամին ներկա լինել ակցիայի վայրը, որին հրավիրված են նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ինչպես միշտ, լուսաբանելու համար միջոցառումը:

«ԽՈՏԱՆԵԼ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ ԴԱՍԱԳԻՐՔԸ»

շարժումի նախաձեռնող մարմին

Դիտվել է՝ 1967

Մեկնաբանություններ